
Չորեքշաբթի` 04.07.2012, ժ. 10:00 ՀՀ Ազգային ժողովի մոտ նախատեսված ակցիան ուժի մեջ է, փոխվել է ակցիայի պահանջը: Պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/: Այդ օրը ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպի Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող Հարսնաքար համալիրում Նեմեց Ռուբոյի թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների: ՀՀ Քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից: «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղավորներին» նախաձեռնություն
No comments:
Post a Comment