չունի բավականաչափ ծանրակշիռ հիմքեր: Օրերս կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների գծով և Սևծովյան ավազանի անվտանգության խնդիրներով ծրագրերի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովը: «Ներկայումս հնարավոր է միայն անել որոշակի ենթադրություններ, քանի որ Իրանի նկատմամբ ռազմական հարձակման համար բավարար հիմքեր չկան: Համենայն դեպս, ՆԱՏՕ-ն, որպես ռազմական դաշինք, նման հիմքեր չունի: Այն, որ ներկայումս շատ է խոսվում ռազմական գործողությունների իրական հնարավորության մասին, մեծ մասամբ, հարցի շուրջ բարձրացված անհիմն աղմուկ է: Իմ կարծիքով, Իսրայելի կողմից` Իրանի նկատմամբ ռազմական օպերացիայի մեկնարկի հնարավորությունները շատ ավելի իրական են: Մի շարք երկրներ, այդ թվում նաև Իսրայելը, ունեն Իրանի նկատմամբ կանխարգելիչ հարվածներ իրականացնելու իրական նպատակներ: Հնարավոր է նման մտադրություններ ունեն նաև Միացյալ Նահանգները: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ ռազմական գործողութունները չեն բերի որևէ դրական արդյունքի, իսկ նրանց հետևանքները տարածաշրջանի համար կլինեն իսկական աղետ»,- նշեց Սերգեյ Կոնոպլյովը:
Wednesday, July 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment