
Tert.am. 7-7-2012- Պաշտոնական Թեհրանը մտադիր է Բաքվի հետ իր դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնել, ինչպես նաև սառեցնել համագործակցությունը ռազմական և տնտեսական նախագծերի կտրվածքով, հայտնում է Regnum գործակալությունը: Իր դեսպանին՝ Մուհամեդ-Բաղեր Բահրամիին, Բաքվից հետ կանչելուց հետո Իրանի իշխանությունները մտադիր չեն նոր նշանակում կատարել այդ պաշտոնում:
Փետրվարին Բաքուն և Թեհրանը դիվանագիտական նոտաներ էին փոխանակել: Իրանը Ադրբեջանին մեղադրում է այն անձանց սատարելու համար, ովքեր մահափորձ էին իրականցրել մի քանի իրանցի միջուկային գիտնականների վևա: Բաքուն, իր հերթին, պնդում է, թե Իրանի հատուկ ծառայությունների հետ կապված անձինք Ադրբեջանում գտնվող արտասահմանցիների դեմ ահաբեկչական գործողություններ են պատրաստել:
No comments:
Post a Comment