Thursday, July 26, 2012

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը մեղադրել է Իսրայելին սեփական քաղաքացիների սպանության մեջ

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամեդ Խազաին մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին, տեղեկացնում է France 24-ը: Նրա կարծիքով, Թել Ավիվն է կազմակերպել Բուլղարիայում սեփական քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողությունը, ինչը տեղավորվում է «պետականորեն կազմակերպված ահաբեկչական գործողությունների միջոցով քաղաքական նպատակների հասնելու» արշավի շրջանակներում: «Սիոնիստական քրեական վարչակարգի ներկայացուցիչներն իմ երկրի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել: Իրանը երբեք չի մասնակցի անմեղ մարդկանց վրա հարձակվելու այդքան ստոր գործողության»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները Բուրգասի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրել են Իրանին եւ Հիզբալլահ կազմակերպությանը: Ահաբկչության արդյունքում Իսրայելի 7 քաղաքացի էր զոհվել:

No comments: