Saturday, July 28, 2012

ՆԱՏՕ-ի գեներալը Հայաստանում է

News.am. 27-7-2012- Հուլիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ – Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունների միջեւ փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների եւ գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները: Արձանագրվել է, որ արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջեւ` օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները:

No comments: