Saturday, July 28, 2012

Թուրքիան արտաքին քաղաքականության հարցում դարձել է Արևմուտքի ձեռքի խաղալիքը

Panorama.am. 27-7-2012- «Թուրքիան դարձել է մի երկիր, որը խրվել է Մերձավոր Արևելքի ճահճի մեջ»,- այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: «Բոլորը գիտեն, որ Սիրիայում, Իրաքում ստեղծված քրդական ինքնավարության վարչակազմի նման, քրդական տարածաշրջան է ստեղծվում: Եվ մենք ի՞նչ արեցինք: Ի՞նչ գործողություններ կարելի էր իրականացնել` առանց վերլուծելով արտաքին քաղաքականության քայլերը, առանց հետևելու գործընթացները: Թուրքիայի ԱԳՆ-ի ամենամեծ թերությունը` իրավիճակը վերլուծելու անկարողությունն է: Որպեսզի այն հասկանանք, պետք չէ լինել ԱԳ նախարար կամ էլ վարչապետ: Արտաքին քաղաքականության հարցում, Թուրքիան դարձել է Արևմուտքի ձեռքի խաղալիքը: Եվ ահա առաջ է գալիս նոր քրդական պետություն ստեղծելու հնարավորություն »,-նշել է Քըլըչդարօղլուն: «Վարչապետն այլևս ուժ չունի գործընթացները հետևելու համար: Նրա խոսքերը մերձարևելյան պետություններից և ոչ մեկը լուրջ կերպով չեն ընդունում: Մերձարևելյան իրարանցման մեջ ամենաշատն էլ շահեց Իսրայելը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ «Մենք Սիրիայի հյուսիսում ստեղծված պետությունը չենք ընդունի որպես քուրդ ժողովրդի պետություն: Դա կլինի ահաբեկչական կազմավորում»:

No comments: