Saturday, July 28, 2012

Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարարը կայցելի Հարավային Կովկաս

News.am. 27-7-2012- Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը մտադիր է ժամանել Հարավային Կովկաս: Այցը կայանալու է օգոստոսի վերջին: Ինչպես IzRus կայքին հայտնել է Երեւանի դիվանագիտական աղբյուրը, նախարարն այցելելու է Հայաստան եւ Վրաստան: Նախնական տեղեկություններով, նրան ուղեկցելու է «պրոֆիլային պետական գերատեսչություններից մեկի ղեկավարը»: Նախարարի խորհրդական Թինա Լանդսմանը հաստատել է այցի փաստը: Էդելշտեյնը ծրագրում էր Երեւան այցելել դեռ 2011թ. մայիսին, սակայն այցը չէր կայացել տեխնիկական պատճառներով: Ըստ աղբյուրի, պաշտոնական Երեւանը շահագրգռված է կառավարող կուսակցությունից նախարար Էդելշտեյնի հետ հարաբերություններով, քանի որ Կնեսետում հայամետ լոբբիի դիրքերը զգալիորեն թուլացել են:

No comments: