Saturday, July 28, 2012

Թուրքիան հայտնվել է մերձարևելյան առեղծվածում

Panorama.am. 27-7-2012- «Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է ռուս վերլուծաբան
Ստանիսլավ Տարասովի` «Թուրքիայում Արաբական գարուն. Պետության կազմալուծումը կարծես իրականություն է դառնում» խորագրով հոդվածը: «Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մարտավարական քայլերը է իրականացնում. նրա զորքը լքել է երկրիի հյուսիս-արևմտյան մի շարք շրջանները` այն փաստացի թողնելով քրդական վերահսկողության տակ: Այնտեղ նրանք իրենց դրոշն են կանգնեցրել: 12 քրդական կազմակերպությունները միավորվել են և ստեղծել քրդական ազգային մեջլիս: Ըստ արևմտյան մի շարք փորձագետների, ամեն ինչ տեղի է ունեցել խաղաղ պայմաններում, ոչ իշխանական զորքերի, ոչ էլ զինված ընդդիմության կողմից նրանք դիմադրության հանդիպել: Եթե Դամասկոսը սիրիացի քրդերին ինքնավարություն շնորհի, ուրեմն` այդ դեպքում ինչպես Սիրիայում, այնպես էլ նրա շուրջ, ամեն ինչ որակապես կփոխվի: Իսկ դա նշանակում է, որ դժվար «խաղի» մասնաբաժինը մնում է Թուրքիային, որտեղ քրդերը տասնամյակներ շարունակ պայքար են մղում իրենց իրավունքների համար»,-նշված է հոդվածում: «Իհարկե, Անկարան ամեն ինչ կանի ` թույլ չտալով, որպեսզի Թուրքիայում գտնվող քրդերը չմիավորվեն Սիրիայում գտնվող քրդերի հետ: Անկարան, որը թույլ է տվել իրեն ներգարվել սիրիական ճգնաժամի մեջ` «ժողովրդավարության» կարգախոսով` այն հիմնավորմամբ, որ նա մտահոգված է Սիրիայի ժողովրդի ճակատագրով, ինքն է հայտնել է մերձարևելյան առեղծվածում: Ահա թե ինչու թուրք պաշտոնյաները հիմա, իսկ հետո էլ պատմաբանները պետք է ջանասիրաբար փորձեն պատասխանել հետևյալ հարցին, թե «Ինչպե՞ս է ստացվել, որ Թուրքիան սիրիական հարցում ընտրել է այնպիսի քաղաքական կուրս, որը պոտենցիալ կերպով հանգեցրել է իր տարածքների զգալի մասի կորստին: Ի՞նչ է սա` ռազմավարական սխա՞լ, թե՞ դավաճանություն»,-նշված է հոդվածում:

No comments: