Thursday, July 26, 2012

Ադրբեջանը կրկին դիմել է իր սիրած մեթոդին`պարզունակ կերպով ստել է

Zham.am. 26-7-2012- Երկու օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցն էր հրապարակվել, որտեղ ներկայացվել է Հարավային Կովկասում սպառազինությունների հետ կապված իրավիճակը և խիստ քննադատության ենթարկվել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Սակայն, ենթադրաբար խիստ դժգոհ մնալով իրենց նկատմամբ արդարացի կոշտ քննադատությունից, դիմել են իրենց կողմից շատ սիրված մեթոդին: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, թե նման զեկույց չկա. Հայաստանը հորինել է այն։ Սակայն ինչպես միշտ ադրբեջանական քարոզչամեքենան իր պարզունակությամբ է աչքի ընկել ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում: Զեկույցին ծանոթանալու համար դժվար չէ այցելել ՄԱԿ–ի պաշտոնական կայք, որտեղ զեկույցը ներկայացված է 6 լեզուներով`http://www.un.org/Docs/journal/asp/ws.asp?m=A/67/129:

No comments: