Thursday, July 26, 2012

Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ձևավորել. Էրդողան

Tert.am. 26-7-2012- Քրդական պետության ստեղծումը Սիրիայի Հյուսիսում վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, ինչի պատճառով էլ Անկարան թույլ չի տա դա. hայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` թուրքական 24 TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Նա նշել է, որ Անկարան Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններին «ձեռքերը ծալած չի հետևելու» և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու: Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է նաև, որ հաջորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կմեկնի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարություն` քննարկելու համար իրավիճակը: Երեկ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Թուրքիայի սահմանի մոտ ընկած մի շարք բնակավայրեր հայտնվել են քրդական խմբերի ձեռքում: Վերջիններս այդ վայրերում իջեցրել են Սիրիայի դրոշը և փոխարենը տեղակայել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության դրոշը: Երեկ Ահմեթ Դավութօղլուն իր ելույթում դարձյալ անդրադարձել է Սիրիայի իրավիճակին ու մեղադրանքներ հնչեցրել նախագահ Բաշար ալ Ասադի հասցեին: Սիրիայում մեզ համար միայն մի ճանապարհ կա` մեր սիրիացի եղբայրներին աջակցելը: Եթե մենք մեր տարածաշրջանին տեր չենք կանգնելու, ապա քաղաքականությամբ զբաղվելը որևէ արժեք չունի

No comments: