
Panorama.am.7-7-2012- Ազատ մամուլի պաշտպանության «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ)կազմակերպությունը իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանում «Թալիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի ձերբակալման փաստով: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» Լրատվական գործակալությունը:
«Մենք խորապես վրդովված ենք Մամեդովի նկատմամբ ներկայացված վերջին մեղադրանքների փաստով և այն պատժաչափով, ինչը կարող է նրա նկատմամբ կիրառվել: Սա ամբողջովին աբսուրդային գործ է, որն ուղղակի վկայում է Ադրբեջան-Իրան հարաբերությունների աճող լարվածության մասին»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նախապես լրագրողի նկատմամբ թմրանյութեր պահելու մեղադրանք էր ներկայացվել, սակայն հետագայում դրան ավելացվեց նաև հայրենիքի դավաճանության հոդվածը, մասնավորապես վերջինս մեղադրվում է Իրանի օգտին իբրև թե լրտեսություն իրականացնելու մեջ: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա լրագրողին ցմահ ազատազրկում է սպասվում:
No comments:
Post a Comment