
ունեցել նրանցից՝ չնայած բավական հաճախ տիրաժավորվող լուսանկարներին եւ որոշ արտահայտություններին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ԼՂՀ նախագահին կարող էր փոխարինել մամուլի քարտուղարը կամ տեղական ռադիոյի հաղորդավարը: Իհարկե, Ղարաբաղի նախագահի բախտը հենց սկբից չի բերել: Եվ բանն ամենեւին էլ այն չէ, որ Հայաստանի նախագահները թույլ չեն տվել նրանց ծավալվել, ինքնարտահայտվել, իրենց մտքերը, գաղափարները, նախաձեռնությունները ցույց տալ: Ցավոք, Ղարաբաղի նախագահը ոչ մի անգամ ընտրված չի եղել, եւ նրանք միայն նշանակվել են եւ երբեք չեն հենվել հասարակության վրա, նույնիսկ մասամբ: Ընդ որում, ԼՂՀ իշխանությունների լեգիտիմությունը հանրապետության միջազգային ճանաչման առավել կարեւոր գործոններից մեկն է: Սակայն կա նաեւ մեկ այլ խրոնիկ թյուրիմացություն: Բանն այն է, որ ոչ Հայաստանում, ոչ սփյուռքում պատշաճ կերպով ծանոթ չեն ոչ միայն Ղարաբաղի նախագահին, այլեւ ղարաբաղյան ընդդիմությանը: Լավ, ԼՂՀ նախագահները հետաքրքիր չեն եղել ու քիչ ճանաչված էին, սակայն ինչ է իրենից ներկայացնում ընդդիմությունը: Ինչպիսին են ընդդիմադիր գործիչների քաղաքական գաղափարներն ու մտադրությունները, ինչ կա նրանց մտքին, օրինակ, այսպես կոչված «կարգավորման» հաշվով: Ինչպես են նրանք պատկերացնում քաղաքական զարգացման, արտաքին քաղաքական հարաբերությունների զարգացումը, ԼՂՀ միջազգային ճանաչման մոտեցումներն ու հնարքները: Եվ գլխավորն այն է, թե ինչ են հասկանում ծեծված «փոխզիջում» հասկացության տակ, որն այդքան սպեկուլյատիվ օգտագործվում է Հայաստանի քաղաքական գործիչների կողմից, առիթ ու անառիթ: ԼՂՀ-ում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները պետք է ենթադրեն նախընտրական արշավներ ոչ միայն հանրապետությունում, այլեւ Երեւանում, որը պետք է դառնա ղարաբաղյան հարցով քաղաքական գործընթացների թատերաբեմ: Հայկական հանրությանն անհրաժեշտ է ղարաբաղյան գործընթացի մեջ մտցնել, փորձել հասկացնել իրական, այլ ոչ թե երեւանյան հեռուստաընկերությունների ու թերթերի մտացածին խնդիրները: Իմ կարծիքով, ԼՂՀ-ում, ինչպես նաեւ Հայաստանում ընտրությունները պրոֆանացիա են, քանի որ հասարակության վիճակը չի համապատասխանում ժողովրդավարության խնդիրներին: Սակայն եթե ընտրություններ են տեղի ունենում, ապա պետք է հասկանալ, որ սովորական մեթոդներով անհնար է անհրաժեշտ էլեկտրոնային «վիճակագրություն» հավաքել: Տղաներ, կամ գնում եք «նարնջագույն» հեղափոխության, կամ էլ «ազգային» հեղափոխության: Ընդ որում, այդ մասին պետք է հայտարարել որպես քաղաքական մեթոդ: Հակառակ դեպքում, անլուրջ է, պարզապես խաբեություն եւ ինքնախաբեություն: Սակայն արդյոք չափից դուրս «կարգին» եւ «ինքնասահմանափակվող» չեն ղարաբաղյան ընդդիմադիրները: Թե՞…: Ամեն դեպքում, քաղաքական պայքարն ավելի լավ է, քան սոցիալական ճահճի հետ համակերպումը: Եկել է հայ ազգին բացատրելու ժամանակը, թե ինչ է Ղարաբաղը, որն է նրա հիմնական նպատակը, հակառակ դեպքում Ղարաբաղն անհայտ կմնա: Իգոր Մուրադյան
No comments:
Post a Comment