Tuesday, July 3, 2012

Իրանն ունի 10 հիմնական ծրագիր երկրի տնտեսության վրա

1in.am. 3-7-2012-պատժամիջոցների հետևանքների չեզոքացման համար Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ունի 10 հիմնական ծրագիր երկրի տնտեսության վրա պատժամիջոցների հետևանքների չեզոքացման համար: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի և հանքարդյունաբերության նախարար Մեհդի Ղազանֆարին: Վերջինիս խոսքերով՝ ծրագրերից մեկով ենթադրվում է ավելացնել ոչ նավթային արտահանումը՝ արտարժույթ ստանալու նպատակով. «Իրանում վերահսվելու են մսամթերքի, այդ թվում՝ նաև հավի մսի գները: Ներկայումս Իրանն ունի անասնակերի զգալի պաշարներ: Հուսով եմ, որ Իրանը ոչ միայն կբավարարի իր ներքին կարիքները, այլև՝ կվերածվի թռչնամիս արտահանողի»: Վերջին օրերին Իրանում աճել է թռչնամիսի գինը՝ չնայած կառավարության խոստմանը: Արտադրողները նշում են, որ իրենք չունեն անասնակեր:

No comments: