
Մեդիամաքս:27-7-2012- Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով թուրքական Sabah թերթը, Թուրքիայի կառավարության նոր որոշման համաձայն, Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի եւ Եմենի քաղաքացիները իրավունք չունեն անշարժ գույք գնել Թուրքիայում : Որոշման համաձայն, 129 երկրների քաղաքացիներ կարող են անշարժ գույք գնել Թուրքիայում, իսկ 52 երկրների ներկայացուցիչների համար այդ իրավունքը կգործի սահմանափակումներով:
Կառավարության որոշման համաձայն, Սեւ ծովի ափամերձ երկրների քաղաքացիները, այդ թվում` Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացիները, կարող են սեփականություն ձեռք բերել Թուրքիայում ամենուր, բացի ծովափնյա գոտուց:
No comments:
Post a Comment