
Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է պատասխանատվություն կրի իր տարածքում Իրանի քաղաքացիների հետ տեղի ունեցածի համար. «Սաուդյան Արաբիան պետք է բավարարի մեր պահանջները:
Մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի իրանական պատվիրակություն ուղարկենք այնտեղ՝ տեղի ունեցածի բոլոր մանրամասների հետաքննման համար: Սաուդյան Արաբիան դեռ պատասխան չի տվել իրանական պատվիրակության այցի առնչությամբ»: Սրանից առաջ Սաուդյան Արաբիայում մահապատժի էին ենթարկվել Իրանի 18 քաղաքացիներ, որոնք մեղադրվում էին թմրանյութերի մաքսանենգության մեջ:
No comments:
Post a Comment