Thursday, July 26, 2012

«Ես Պուտինին առաջարկեցի Թուրքիային ընդունել ՇՀԿ-ի կազմում». Էրդողան

1in.am. 26-7-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է հուլիսի 18-ին կատարած իր ռուսական այցին. «Մոսկվայում ես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկեցի Թուրքիային ընդունել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ: Մենք ԵՄ-ի հետ կապեր ստեղծեցինք, սակայն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արգելափակեցին այդ գործընթացը: Պուտինի հետ զրույցում ես ընդգծեցի, որ մեզ հետ հաճախ են կատակում, թե ինչ գործ ունենք ԵՄ-ում, ինչին ես կատակով պատասխանել եմ, որ մեզ այժմ ընդունում են Շանհայում: Ես Պուտինին առաջարկեցի Թուրքիային ընդունել ՇՀԿ-ի կազմում»:

No comments: