Thursday, August 23, 2012

Թուրքիան Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու փոխարեն թող իր ներքին գործերով զբաղվի. իրանցի պատգամավոր

News.am. 23-8-2012- Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության
հանձնաժողովի խոսնակ Հուսեյն Նակավին անդրադարձել է օգոստոսի 20-ին Թուրքիայի Այնթափ քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունին։ Ինչպես հայտնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի ICANA լրատվամիջոցին, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հուսեյն Նակավին նշել է, թե Անկարան ի դեմս Ալ Քաիդայի Սիրիայում աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։ «Թուրքիայի այս աջակցության հետեւանքով ոչ միայն Սիրայում են անմեղ մարդիկ մահանում, այլ նաեւ Թուրքիան իր անվտանգությունն է վտանգի տակ դնում։ Թուրքիան այս պահի կանգնած է ներքին ճգնաժամի դեմ։ Անկարան Սիրիայի գործերին խառնվելու, այդ երկրի դեմ թշնամական հայտարարություններ անելու փոխարեն թող իր ներքին հարցերը լուծի»,-ասել է իրանցի պատգամավորը՝ շեշտելով, որ Սիրիայում Թուրքիայի միջամտությունը վնասելու է հենց Թուրքիային։ Նշենք, որ օգոստոսի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավ-արեւելյան Այնթափ քաղաքի կենտրոնում պայթուցիկով բեռնված մեքենա է պայթել, որի հետեւանքով մահացել է 9, վիրավորվել՝ 69 հոգի։

No comments: