Thursday, August 23, 2012

Կարս այցելած զբոսաշրջիկները բողոքում են. ինչո՞ւ է փակ մզկիթի վերածված Կարսի Առաքելոց եկեղեցին

News.am. 22-8-2012- Ներկայում Թուրքիայում գտնվող Կարսի բերդի տակ գտնվող Կարսի Առաքելոց եկեղեցին, որը 1994-ին մզկիթի է վերածվել, շարունակում է գրավել թե թուրք, թե արտասահմանցի զբոսաշրջիկներին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, մզկիթի վերածված Կարսի Առաքելոցը գրեթե միշտ փակ է լինում, ինչը բողոքի ալիք է բարձրացնում զբոսաշրջիկների մոտ, ովքեր ցանկություն են հայտնում մտնելու ներս։ Զբոսաշրջիկները տեղեկանալով, որ եկեղեցին բաց է լինում միայն նամազի ժամերին՝ դժգոհ հեռանում են՝ շեշտելով, որ ցանկալի կլիներ, որ այն մշտապես բաց լիներ այցելուների համար։ Նշենք, որ հայոց Բագրատունիների օրոք, 10-րդ դարում կառուցված Կարսի առաքելոց եկեղեցին պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ եկեղեցուց վերածվել է մզկիթի: Վերջին վերանորոգումից հետո էլ խոակցություն կար, թե այն կարող է դառնալ եկեղեցի կամ թանգարան, սակայն այն ի վերջո, վերածվեց մզկիթի, չնայած պատերի վրա առկա են քանդակված խաչեր եւ առաքյալների պատկերները:

No comments: