Wednesday, August 8, 2012

Ադրբեջանի նախագահն ու Բրիտանիայի վարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցերը

News.am. 7-8-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն, այսօր` օգոստոսի 7-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները ընդգծել են երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ Միացյալ Թագավորության եւ Ադրբեջանի միջեւ առկա է հաջող համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում` էներգետիկ բնագավառում։ Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ։

No comments: