Wednesday, August 8, 2012

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանն փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը

«Դա ադրբեջանական կողմի հերթական անհիմն հիստերիան է, որն իրականությանը չի համապատասխանում»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե հայկական ուժերը գնդակոծել են հողագործական աշխատանքներով զբաղվող քաղաքացիական անձանց ու գյուղատնտեսական տեխնիկան, ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով` Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները, իսկ ադրբեջանական պրոպոգանդայի կողմից տարածվող լուրերն ապատեղեկատվություն է: «Այդ լուրը միջազգային հանրությանն ապակողմնորոշման ուղղված նպատակային քարոզչություն է»,- հավելեց նա:

No comments: