News.am. 23-8-2012- NEWS.am-ը ներկայացնում է Դենա Փելեշչուկի` «The Guardian»-ում հրապարկված հոդվածը. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կանաչ զբոսայգիները գրավում են այցելուներին, սակայն միջազգային հանրության մեծ մասի համար այդ հանրապետությունը գոյություն չունի: Ստափանակերտը շատ բաներով նման է վերելք ապրող ամերիկյան փոքրիկ քաղաքի: Սակայն իրականում նա գոյություն չունի, ինչպես գոյություն չունի էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մնացած աշխարհի համար տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, եւ ոչ մեկը, անգամ Ղարաբաղի հովանավորյալ Հայաստանը, չի ճանաչում այն: Սակայն դա չի խանգարում ինքնահռչակ երկրին այս տարի տոնել իր դե-ֆակտո անկախության 20-ամյակը: Ստեփանակերտի փողոցները զարդարված են հայրենասիրական պաստառներով: Ոչ վաղ անցյալում քաղաքի մեծ մասն ավերված էր, իսկ տնտեսություն գրեթե գոյություն չուներ: Այսօր տեղի բնակիչները զբոսնում են կանաչ փողոցների երկայնքով` նոր բանկերի, խանութների եւ կառավարական շենքերի մոտով: Զբոսաշրջության ինդուստրիան ամրապնդվում է եւ գնալով ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում 141 հազ. բնակչությամբ փոքրիկ հանրապետություն: Սակայն նկատվում են նաեւ պատերազմի սպիները, որի ժամանակ զոհվել է ավելի քան 30 հազ. մարդ: Պատերազմը ԼՂՀ-ի գոյության միակ պատճառն է: Պատերազմը նրա մասին հիշողությունն է, նրա վերադարձի վախն այն է, ինչով ապրում է հանրապետությունը: Հնարավոր է, որ դրա մասին լավագույն հիշեցումը Աղդամն է` ադրբեջանական նախկին բնակավայրի ուրվականը, որը հայկական զինված ուժերը 1993թ-ին հողին են հավասարեցրել: Այն Ստեփանակերտից մի քանի րոպե հեռավորության վրա է եւ տեսանելի է ճանապարհից: Միաժամանակ, բնակիչները փորձում են օգուտ ստանալ հետպատերազմյան հարաբերական կայունությունից: Անգամ հիմա, երբ վերջին ամիսներին սահմանային լարվածությունը սրվել է, փոքր ձեռնարկատեր Աշոտ Սիմոնյանն ասում է, որ օտարերկրյա հյուրերը շարունակում են վարձակալել իր ազատ բնակարանը: «Այստեղ բոլորին իսկապես դուր է գալիս: Մենք ունենք զբոսաշրջիկի համար անհրաժեշտ ամեն ինչ: Այստեղ ամեն ինչ կարգին է»,-ասում է նա վաճառականի ժպիտով:
Thursday, August 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment