Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, այսօր կառավարության նիստի ավարտին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ահմադ Վահիդին: Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի կատարմանը, մասնավորապես, ասել է. «Այդ պայմանագիրն ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռևս որևէ հարցով չի դիմել Իրանին»: Նկատենք, որ Իրանի և Սիրիայի միջև կնքված պայմանագրի համաձայն, եթե կողմերից որևէ մեկի տարածքը ենթարկվի ռազմական հարձակման, մյուս ռազմավարական դաշնակիցը պարտավոր է միջամտել և օգնություն ցուցաբերել:
Thursday, August 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment