Panorama.am. 24-9-2012- «Al Jazeera»-ն հանդես է եկել հետևյալ հարցադրմամբ. ի՞նչ ընդհանուր կապ կա ադրբեջանցի ֆուտբոլիստուհիների, Ջեյ Լոյի և կացնով մարդ սպանած Սաֆարովի միջև, և պատասխանել` վերջերս նրանց բոլորին էլ ողջունում են Բաքվում: Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը ջանում է միջազգային հանրության ուշադրությանն արժանանալ. շաբաթ-կիրակի օրերին հյուրընկալել է Ջենիֆեր Լոպեսին՝ ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկան կանանց ֆուտբոլի խաղերին: Ավելի վաղ այդ երկիրը «հպարտորեն իր հարկի տակ ընդունել էր եվրոպական կիտչային (ցածր ճաշակ քարոզող արվեստի ուղղություն) երգի մրցույթ»: «Al Jazeera»-ն անդրադառնալով Սաֆարովին ներում շնորհելու փաստին, գրում է. «դիտավորյալ և սարսափելի սպանություն իրականացրած մարդուն հայրենիքում ողջունելը վնասել է Ադրբեջանի վարկանիշը: Աղբյուրը նշում է, որ պետք է ընդգծել այն հակադրությունը, որ կա «հպարտ ու արտաքին աշխարհին նայող Ադրբեջանի» և «միջազգային քննադատությունից տառապող ազգի» միջև: Տեղացի ադրբեջանցիներից մեկը նշել է, որ Ադրբեջանը ազգային հոգեկերտվածք ունի. դա մի ազգի մտածելակերպ է, որը պարտվել է, բայց ինքն իրեն դեռ պատերազմող է համարում: «Միլիարդավոր նավթադոլարները ԼՂ հակամարտությունից 20 տարի անց էլ «Եվրատեսիլներով» ու ջեյլոյերով չեն կարող վերադարձնել այն, ինչ շատերը տենչում են՝ հողը և իրական խաղաղությունը՝ «սառեցված հակամարտության» փոխարեն, որը սպառնում է նորից պայթել»,- նշում է «Al Jazeera»-ն:
Monday, September 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment