մարտավարություն են որդեգրել երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջին շրջանում Թուրքիայում բավական շատացան PKK-ի հարձակումները: Թուրքական անվտանգության ուժերը ներկայումս սկսել են հերթականությամբ «մաքրման» մեծ օպերացիաներ ձեռնարկել երկրի հարավարևելյան շրջաններում: Թուրքական բանակի ուշադրության կենտրոնում են հատկապես Հաքքարի և Շըրնաք նահանգները, որոնցում էլ մեկնարկել են «մաքրման» օպերացիաները: Այդ նահանգները բաժանվելու են առանձին շրջանների, որոնցում էլ նախ մեկուսացվելու, ապա նաև ոչնչացվելու են քուրդ զինյալները: «Մաքրման» օպերացիաներ իրականացնելու հարցում առաջնահերթ նահանգների թվում են ընդգրկվել նաև Բաթմանը (Սասուն), Վանը, Սիիրթը (Սղերթ), Բինգյոլը (Բյուրակն), Մուշը, Թունջելին, Դիարբեքիրը: Օպերացիաներում ներգրավվելու են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերը:
Monday, September 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment