Tuesday, September 25, 2012

Լիբանանում հայտնաբերվել են գազի հսկայական պաշարներ

«Լրագիր» 24-9-2012- Բրիտանական Spectrum ընկերությունը Լիբանանի հարավային ափամերձ տարածքներում հայտնաբերել է մոտ 710 մլրդ խորանարդ ծավալով գազ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը: Լիբանանի կառավարությունը վարձել էր Spectrum ընկերությանը` Միջերկրական ծովի տարածքային ջրերում և երկրի բացառապես տնտեսական գոտում երկրաբանական հետախուզություն անցկացնելու համար: Այսօրվա գներով նման ծավալի գազի գինը կարող է կազմել մոտ 40 մլրդ դոլար: Պետք է նշել, որ Լիբանանը այժմ գործնականորեն գազի չի օգտագործում: Նախկինում Միջերկրական ծովը համարվոմ էր ածխաջրածիններից աղքատ տարածք: Սակայն վերջին տարիներին ծովի արևելյան հատվածներում հայտնաբերվել են բավական մեծ պաշարներ: Միևնույն ժամանակ, Համաշխարհային էներգետիկ խորհրդի քարտուղար Ռուդի Բարուդին հայտարարել է, որ Լիբանանում գազի և նավթի պաշարները, հնարավոր է, հայտնաբերվածից ավելի շատ լինեն: Նրա խոսքով, երկիրը 20 տարվա ընթացքում կարող է օրական արտահանել մոտ 90 հազար բարել նավթ: Բարուդին նաև ընդգծել է, որ կառավարությունը պետք է ընդունի «քաղաքական արագ որոշումներ»:

No comments: