Tuesday, September 25, 2012

Իրանում հաջողությամբ փորձարկվել են հակաօդային պաշտպանության նոր համակարգեր

Իրանում անցկացված մի շարք զորավարժությունների ժամանակ հաջողությամբ փորձարկվել են ամբողջովին տեղի
մասնագետների կողմից ստեղծված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նոր հրթիռային համակարգեր: Այս մասին նշված է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի (SEPAH) տարածած հաղորդագրության մեջ: Դրանում ասվում է, որ «Ռաադ» («Որոտ») միջին հեռահարության համակարգերն ի վիճակի են օդային թիրախներին հարվածել 50 կիլոմետր հեռավորության և ավելի քան 22 կիլոմետր բարձրության վրա: SEPAH-ի հրամանատարներից գեներալ Ամիր Ալի Խաջիզադեն հայտարարել է, որ այդ համակարգերը ստեղծվել են ամերիկյան ինքնաթիռների դեմ պայքարի նպատակով: Իրանը ներկայումս ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում, որոնց մասնակցում են սուզանավեր ու էսկադրոնային ականակիրներ: Այդ ջրերում ընթանում են նաև ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմածովային ուժերի մանևրները:

No comments: