Tert.am. 25-9-2012- Թուրքիան վերջապես ԱՄՆ-ից ստացել է երկար սպասված «Սուպեր Կոբրա» հարձակողական ուղղաթիռները: Ինչպես տեղեկացնում է Haber 7 կայքը, ձեռքբերված 3 ուղղաթիռներն արդեն Թուրքիայում են: Ձեռք բերված ուղղաթիռներն օգտագործվելու են Քրդական աշխատավորական կուսակցության PKK-ի դեմ պայքարում: Թուրքիան այդ ինքնաթիռները գնելու ցանկություն հայտնել էր դեռևս 1990թ.-ից, սակայն ԱՄՆ-ն այդպես էլ համաձայնություն չէր տվել: Ամերիկայի Սենատը երկար բանակցություններից հետո անցյալ նոյեմբերին վերջապես որոշում էր կայացրել Թուրքիային 3 ուղղաթիռ վաճառելու մասին, իսկ գործարքը գնահատվել էր 111 մլն դոլար: ԱՄՆ-ի այս որոշումը պայմանավորված էր ՆԱՏՕ-ի անվան տակ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերը երկրի տարածքում տեղակայելու Թուրքիայի տված համաձայնությամբ:
Wednesday, September 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment