աջակիցներից պատգամավոր Վալերի Բուայեն հայերին խոստացել է նոր օրինագիծ ներկայացնել: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով Nouvelles d'armenie պարբերականին, տեղեկացնում է, որ Բուայեն հայտարարել է, թե ցանկանում է ավարտին հասցնել սկսած գործը: «Օրինագիծը ևս մեկ անգամ խորհրդարանի օրակարգ եմ մտցնելու: Մենք դեռ հույս ունենք: Առայժմ հետևում ենք, թե նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի՞ խոստումը, թե ոչ:Նա հայտարարել էր, որ օրինագիծն օրակարգ է մտցնելու, սակայն այսօր Թուրքիայի հանդեպ այլ քաղաքականություն է վարում»,-ասել է Բուայեն: Հիշեցնենք, որ Ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական էր ճանաչել: Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք ընդունել:
Monday, September 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment