1in.am. 24-9-2012- Իրանի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիրզադեն մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը իրանական միջուկային գաղտնիքները Իսրայելին փոխանցելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Պատգավավորի խոսքերով` եթե Իրանը կապերը կասեցնի ԱԷՄԳ-ի հետ, ապա դրանում պետք է մեղադրել գործակալության ղեկավար Յուկիա Ամանոյին: «Ամանոյի բազմակի այցերը Թել Ավիվ և Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ իսրայելցի պաշտոնյաների կարծիքի նկատմամբ հետաքրքրությունը ցույց են տալիս, որ մեր միջուկային գործունեության մասին տեղեկությունը փոխանցվել է սիոնիստական ռեժիմին և իսլամական հանարապետության մյուս թշնամիներին»,- ասել է Ջահագիրզադեն: Գործակալության կողմից այս առնչությամբ մեկնաբանություններ չեն ստացվել:
Monday, September 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment