News.am. 25-9-2012- Եթե դիվանագիտական իմ գործունեության շրջանում Ադրբեջանին հաջողվի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ապա ես ինձ կզգամ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Այս մասին ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Դեսպանը նշել է, որ ջանքեր կգործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա հատուկ նշել է, որ Ադրբեջանը շատ լավ հնարավորություններ ունի տնտեսական միջոցների աճի եւ տնտեսապես զարգացած երկիր դառնալու համար: «Մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակին եւ հնարավոր ամեն բան անում ենք դրա ճանապարհին: ԱՄՆ-ի իշխանության նպատակն է այս խնդրի խաղաղ կարգավորումը: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ զրույցից կարող եմ վստահորեն ասել, որ այս հակամարտության կարգավորումը ԱՄՆ-ի առաջնային հարցերից մեկն է»,-ասել է դեսպանը:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment