Tuesday, September 25, 2012

Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ստորագրելու են էներգետիկ ոլորտում պատմական համագործակցության պայմանագիր

1in.am. 25-9-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ստորագրելու են էներգետիկ ոլորտում պատմական համագործակցության պայմանագիր: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության էներգետիկայի նախարար Աշթի Հավրամին հայտարարել է, որ Թուրքիային իրենց պլանավորած նավթի արտահանման ծավալն ապահովելու համար անհրաժեշտ է դեպի Ջեյհան կառուցել նոր նավթամուղ: Նշվում է, որ Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև ապրանքաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 15 միլիարդ դոլարի սահմանագիծը: Քրդական ինքնավարությունում գործունեություն է ծավալել ավելի քան 1000 թուրքական ընկերություն: Քրդական ինքնավարությունը Թուրքիան դիտարկում է որպես դեպի աշխարհ բացվող մի դուռ, ինչը շատ կարևոր է նրա տնտեսական ու առևտրային հարաբերությունների համար: Հավրամին հայտարարել է, որ 18-24 ամսվա ընթացքում իրենք Թուրքիային կսկսեն մատակարարել նաև բնական գազ. «Մենք պլանավորել ենք տարեկան Թուրքիային վաճառել մինչև 15 միլիարդ խորանարդ մետր գազ: Առաջին փուլում պետք է կառուցվի փոքր գազատար, որի տարեկան թողունակությունը կազմելու է 1 միլիարդ խորանարդ մետր»:

No comments: