Panorama.am. 24-9-2012- «The New York Times» պարբերականի թղթակից Ռուս Ջուսկալյանը ամերիկյան հեղինակավոր պարբերականում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իր ճանապարհորդության օրագիրը` «Քարտեզից դուրս գտվող սև այգում» վերատառությամբ հոդվածով: «Լեռնային Ղարաբաղի վերջին ժամակաշրջանի բուռն պատմությունն ազդեցություն կթողնի ցանկացած այցելուի վրա, ինձ վրա առավել ևս, հաշվի առնելով անձնական գործոններով պայմանավորված այցի նշանակությունը: Տատս լքել էր Անատոլիան փախչելով փլուզվող Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպնությունից: Ճանապարհորդությունս դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ հայերն ազատ ապրելու իրենց իրավունքն են կերտել նույնիսկ իրենց հարևան ադրբեջանցիներին հեռացնելու գնով, առաջացրել էր առնվազն խառը զգացողություններ», - գրում է հեղինակը: Հոդվածում Լեռնային Ղարաբաղի պատմությունը ներկայացվում է որպես հայկական թագավորության մաս կազմող հինավուրց տարածք, վկայակոչվում է Ստալինյան վարչակազմի կողմից հայկական բնակչությամբ տարածքը Ադրբեջանի ԽՍՀՄ-ի կազմում ներառելու փաստն ու 90-ականներին Խորհրդային միության փլուզմանն հաջորդած պատեարզմը: Նշվում է, թե 1994 թ-ի պատերազմում Լեռնային Ղարաբաղը հաղթանակ է տարել և անկախություն հռչակել, որը թերևս չի ճանաչվել որևէ պետութան կողմից: Հեղինակի խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նախապես պայմանավորված է եղել իր էթնիկ ծագումով, այնուհանդերձ ուսումնասիրելով տարածաշրջանի պատմությունը, խորապես կլանվել է երկրամասի զարմանահրաշ բնաշխարհով, հարուստ հինավուրց հուշարձաններով, հիասքանչ լեռնաշխարհով ու վերակագնման ու վերակառուցմանը ձգտող աշխատասեր ժողովրդով: Նկարագրելով իր նախորդ տարվա այցելությունը, Ջուսկալյանը գրում է, թե տեղակ է եղել, որ Լեռնային Ղարաբաղում չի հայտանբերի շքեղ հյուրանոցներ կամ օդորակիչներով հագեցած ավտոբուսներ: Փոխարենը, լրագրողն ու իր ընկերուհին մնացել են տեղաբնակներից մեկի տանը, որտեղ «ջրամատակարարումը երաշխավորված չի եղել, իրենք էլ սնվել են հասարակ ուտելիքներով» և ճանապարհորդել սովետական արտադրության Ֆիաթ մեքենայով: «Գիտակցաբար զոհաբերելով հարմարավետությունս, ես ձգտում էի ընդամենը ուսումնասիրել այդ անհայտ տարածքը, դրա հետ մեկտեղ բացահայտելով արմատներս, անցյալս, որտեղից սերվում եմ», - գրում է հեղինակը: Մասրամասն նկարագրվում է Երևանից Ստեփանակերտ ուղևորությունը տեղական միկրոավտոբուսով, թե ինչպես են հատելով Լաչինի միջացքը անցնում Լեռնային Ղարաաղի սահմանը, որտեղ էլ ԱԳ նախարարությունում տրվում է ճանապարհորդության համար նախատեսված համապատասխան փաստաթղթերը: Հեղինակը կիսվում է Ստեփանակերտի իր տպավորություններով, մասնավորապես քաղաքային շուկայում իր շրջայցն ու ժինգյալով հացի համտեսումը: Շուշիում այցելուները հյուընկալվում են տեղաբնակ Սարո Սարյանի տանը, վերջինիս ուղեկցությամբ այցելում Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի: «Ժամանակին սա կրթօջախ է եղել», - հույս ունեմ, որ ձեր հաջորդ այցելությանը դուք ուսանողների կտեսնեք այստեղ», - զրույցի ընթացքում ասել է Սարյանը: Հեղինակը ակնարկի տեսքով ներկայացնում է Շուշի քաղաքի պատմությունը, որը պատերազմի տարիներին ծառայել է որպես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծություն իրականացնելու կենտրանտեղի և որի գրավումը հայկական զորքերի կողմից ներկայացվում է որպես սկզբունքային նշանակության իրադարձություն ԼՂ ողջ պատերազմի ժամանակ: Սարյանի տանը հանգրվանելու ընթացքում լրագրողը հիշում է հայկական լավաշով, թարմ պանրով և դոլմայով ընթրիքները հայ ընտանիքի անդամների հետ, նչանց զրույցները ապրած պատերազմական օրերի մասին, Սարյանի հիշողությունները Բաքվից, որը լքել էր դեռևս 1988 թ-ի սումգայիթյան ջարդերի օրերին: Հաջոդ օրերին լրագրողը վարձու մեքենայով ուղևորություններ է կատարաում Լեռնային Ղարաբաղի պատմական հուշարձաններ, դրանց թվում «սպիտակ քարից կերտված ու վայրի կակաչների, մինչև ծունկ ձգվող բուսականության մեջ թաղված Ամարաս վանք», «13-րդ տարի Գանձասարի եկեղեցի, որի պետերի և հատակի մեջ, ինչպես շատերն են հավատում, թաղված է Սուրբ Հովհաննէս Մկրտչի գլուխ, Գրիգոր Լուսավորիչի ծնոտը և Սուրբ Զաքարի ձեռքը»: Հեղինակը ներկայացնում է նաև 1000 ամյա պատմություն ունեցող խաչքարերով պաշարված Դադիվանքը:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment