Wednesday, September 26, 2012

«Չորրորդ ինքնիշխանություն». Դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում

Ըստ «ՉԻ» աղբյուրների, դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում: Հիմնական խնդիրը և ներկուսակցական «կռվախնձորը», ինչը հին ընկերներից շատերին հանգիստ չի տալիս, դաշնակցության ներկայացուցիչներին ԼՂՀ կառավարման գործում ընդգրկելու փաստն է, որի վերաբերյալ դարակազմիկ կուսակցության ներսում մեծ շփոթ է առաջացել: Բանն այն է, որ մոտ ապագայում ԼՂՀ վարչակագմը համալրելու են դաշնակցության հին կորիզը ներկայացնող կուսակցականներով, որի շու«Չորրորդ ինքնիշխանություն». Դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում րջ էլ քաղաքական թիմի ներսում հայտնի մրցակից դեմքերը` Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը և այլք, փորձում են յուրովի հարցեր լուծել, ինչպես նաև իրենց «յուրայիններին» տեդավորել լավագույն տեղերում ու ԼՂՀ պատասխանատու ուորտներում: Թե ինչքանո՞վ կստացվի դաշնակցության առանցքային դեմքերին հաջողել այս գործում, և արդյոք նրանց վստահելի կադրերը կհաստատվեն հատկապես քաղաքաշինության ու պաշտպանության ոլորտներում` «ՉԻ»-ն փորձել է ճշտել և´ Վահան Հովհաննիսյանից և թե´ Արմեն Ռուստամյսւնից, սակայն հին ընկերներից և ոչ մեկը չի պատասխանել թերթի հեռախոսագանգերին: Թեև նրանցից երկուսն էլ շատ հաճախակի են շեշտում իրենց դաշնակցական «առավելությունների» մասին՝ ասելով, որ իրենք գերադասում են երկար ժամանակով լռության «ուխտ» պահել՝ ի տարբերություն այն քաղաքական թիմերի, ովքեր խելքները տվել են խոսելուն:

No comments: