Ադրբեջանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստը, որում առաջարկվել է ստեղծել թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է այդ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զահիդ Օրուջը: Վերջինիս խոսքերով՝ ջոկատի, գնդի և այլ ստորաբաժանման տեսքով ստեղծվելիք այդ զորամիավորումները կարող են զորավարժություններ անցկացնել. «Հանձնաժողովի անդամները նկատել են, որ զորամիավորումների ստեղծումն իրականացվելու է առանց նոր օրենքի ընդունման, 2011թ. հունվարի 19-ից գործող օրենքի հիման վրա, որով հաստատվեց Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օգնության մասին պայմանագիրը»: 2010թ. օգոստոսի 16-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի և Իլհամ Ալիևի ստորագրած պայմանագիրը ներառում է հետևյալ հոդվածները. «Ռազմա-քաղաքական հարցեր և անվտանգության հարցեր», «Ռազմական ու ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր», «Հումանիտար հարցեր», «Ընդհանուր և ամփոփիչ դրույթներ»՝ ընդհանուր առմամբ 23 հոդված:
Wednesday, September 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment