Panorama.am. 1-9-2012- Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ Բաքուն հավաստիացրել է, թե Ադրբեջանին հանձնվող Ռամիլ Սաֆարովին ներում չի շնորհվելու և նա շարունակելու է կրել պատիժը: «Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հավաստիացրել է, որ շարունակելով կատարել Հունգարիայի դատարանի վճիռը` սկսելու են անմիջապես իրագործել Սաֆարովի պատժի կիրառումը»,-այս մասին bbc.co.uk/azeri լրատվական կայքին Բուդապեշտից հայտնել է Հունգարիայի արդարադատության նախարարության խոսնակ Օրսոլյա Հորվաթը (Orsolya Horvatth): Նրա խոսքով, որոշում ընդունելուց առաջ հունգարացի պաշտոնյաները հավատացել են, որ Սաֆարովը Ադրբեջանում կշարունակի կրել պատիժը, ինչպես սահմանում է դատապարտյալների հանձնման վերաբերյալ Ստրասբուրգի Կոնվենցիան, որին անդամակցում է նաև Ադրբեջանը: Հունգարիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ գործել է արտահանձնման պայմաններին և միջազգային պահանջներին համապասխան: Ըստ աղբյուրի, տպավորություն է ստեղծվում, որ Սաֆարովին ներում շնորհելու Իլհամ Ալիևի որոշումը Հունգարիայի համար անսպասելի է եղել: «Մենք այդ մասին տեղեկացել ենք այն պահին, երբ պատրաստվում էինք հրապարակել հանձնման վերաբերյալ հայտարարությունը»,-ասել է Հունգարիայի արդարադատության նախարարության խոսնակը: Նա խոստովանել է, որ սկզբում այնպիսի տպավորություն են ունեցել, թե Հունգարիային սխալ տեղեկություններ են հաղորդել: Չնայած դրան` խոսնակը հրաժարվել է պատասխանել Ադրբեջանի քայլի առիթով բողոքել-չբողոքելու վրաբերյալ հարցին` հավելելով, որ Հունգարիայի համար հարցն այլևս փակված է:
Sunday, September 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment