Panorama.am. 24-9-2012- Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը թուրքական թուրքական «Բուգյուն» (Bugun) թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի գալիք նախագական ընտրություններում հնարավոր է, որ առաջադրվի նաև ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Թուրք լրագրողը, շեշտելով, որ Թոփբաշը մտերմիկ հարաբերություններ ունի Էրդողանի հետ հարցրել է` «39 տարի է ինչ ճանաչում եք վարչապետին: Ըստ Ձեզ նա կառաջադրվի՞ գալիք նախագահական ընտրություններում»: Դրան ի պատասխան Թոփբաշը ասել է. «Կառաջադրվի: Նրա առաջադրումը ես ճիշտ և անհրաժեշտ եմ համարում»: Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թ-ի օգոստոսին:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment