Tuesday, September 25, 2012

Կովկասի մուսուլմանների վարչության առաջնորդը մեղադրում է հրեաներին

Panorama.am. 24-9-2012- Սեպտեմբերի 22-ին «SalamNews» լրատվական կայքը տեղեկություն է տարածել, համաձայն որի Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառմանը հրավիրված ԿՄՎ (Կովկասի մուսուլմանների վարչություն )առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն կարծիք է հայտնել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ` ասելով, որ ֆիլմի վրա հարյուրավոր հրեաների կողմից 100 մլն ԱՄՆ դոլար ծախսելը` Ադրբեջանում և ամբողջ աշխարհում լարվածության պատճառ է դարձել: Նա նաև ավելացրել է, որ հրեաները պետք է ուշադիր լինեն նման հարցերի վերաբերյալ: Պարզաբանելով վերոնշյալ հայտարարությունը` իսլամագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Կովկասի մուսուլմանների վարչության առաջնորդի նման կարծիքը վկայում է, որ նա ընդհանրապես ֆիլմը չի դիտել, քանի որ տխրահռչակ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը ցածր մակարդակի և բնույթով սիրողական ֆիլմ է, որի վրա դժվար թե այդքան գումար ծախսված լիներ: Ըստ Սարգիս Գրիգորյանի, եթե ԿՄՎ առաջնորդը ուշադիր դիտած լիներ ֆիլմը, ապա, առավել կտրուկ գնահատական կտար և կդատապարտեր այդ ֆիլմի հեղինակներին. չէ որ ֆիլմում Մուհամմադ մարգարեի անհարիր և անպարկեշտ կերպարի, ինչպես նաև իսլամական կրոնին ուղղված անվաել արտահայտությունների առկայությունն է մուսուլմանների զայրույթի պատճառ դարձել ամբողջ աշխարհում և նաև Ադրբեջանում: Բացի դա Ալլահշյուքյուր Փաշազադեի կողմից արված հայտարարությունը անմիջապես ուղղված է Իսրայելի դեմ, քանի որ, Փաշազադեն իր հայտարաությամբ մեղադրում է հարյուրավոր հրեաների, որոնք կանգնած այս ֆիլմի ստեղծման հետևում և նպատակ են հետապնդում կրոնական բնույթի հակասություններ հրահրել ամբողջ աշխարհում: Ըստ իսլամագետի, Ալլահշյուքյուր Փաշազադեի նման անհիմն հայտարարություններին ուղղված Իսրայելի պատասխանը պետք է իրեն սպասեցնել չտա:

No comments: