Տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի կողմից արտաբերված խոսքերն ու արած գործողությունները պարբերաբար հակասում են իրար: Հունիսի 18-ին`նոր ձևավորված կառավարության առաջին նիստում, նա հայտարարեց. «Անցած տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումն էր Հայաստանի տնտեսության կերպարանափոխումը, որը տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում»`թվարկելով ձեռքբերումները: «Ժողովուրդ»-ը գրում է, որ մինչդեռ ընդամենը 10 օր առաջ նույն Ս. Սարգսյանը կառավարությունում դիտողություն արեց ՀՀ վարչապետին`ասելով, որ նրա կառավարության աշխատանքը «շատ բացասական» է գնահատում, և որ այդ մասին չորս տարի շարունակ ինքը զգուշացրել է նրան: Թե ինչու է Ս. Սարգսյանը մինչ այդ նման խոսքեր շռայլել կառավարության հասցեին, մնում է անհասկանալի: Երեկ ԱԺ-ում 2011 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը պնդել է, թե իրենք ՀՀ-ում տնտեսական առաջընթաց են գրանցել, կառավարությանը հաջողվել է զսպել գնաճը:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment