Ալիևը երեկ ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ Ջոշքունը գոհունակություն է հայտնել Ադրբեջանում իր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանում իր դիվանագիտական գործունեության ժամանակ բոլոր ջանքերը գործադրելու է երկկողմանի հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Իլհամ Ալիևն իր հերթին նկատել է, որ ոչ վաղ անցյալում հաջողությամբ անցկացվել է pուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստը: Ալիևը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ընդլայնվելու են երկկողմանի հարաբերությունները. «Ադրբեջանն ու Թուրքիան համաշխարհային մասշտաբի երկրներ են: Մեր համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում: Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մեծ կարևորություն ունի թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս»:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment