Thursday, September 6, 2012

Թուրքիայի վարչապետը «Թվիթեր»-ում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Իրանի հասցեին

Panorama.am. 5-9-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերի» իր էջում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Իրանի հասցեին: Այդ մասին հաղորդում է իրանական «խաբարօնլայն.իր» կայքը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Էրդողանը, անդրադառնալով օրերս Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովի շրջանակներում Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսիի՝ Սիրիայի իշխանությունների հասցեին արած քննադատությանը, մասնավորապես, նշել է. «Մուրսին իր հայտարարությամբ ուժեղ ապտակ հասցրեց Իրանին: Դա մուսուլմանական երկրի նախագահի կողմից Իրանին հասցված աննախադեպ ապտակ էր. Օսմանյան կայսրության փլուզումից հետո Իրանին նմանատիպ ապտակ ոչ ոք չէր հասցրել»: Իրանական աղբյուրը հավելում է, որ Սիրիայի իշխանությունները, արձագանքելով Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմադ Մուրսիի հայտարարությանը, նշել են, որ Մուրսիի և Հոսնի Մոբարաքի միջև ոչ մի տարբերություն չկա:

No comments: