Դենիզլիի Փամուքքալե համալսարանում կազմակերպված գիտաժողովի ժամանակ, որին մասնակցել են մոտ 500 թուրք մտավորականներ եւ հասարակական գործիչներ, քննարկվել է հայկական հարցը:Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, գիտաժողովի մասնակիցները հայկական հարցը քննարկել են հայ ժողովրդի` Ռուսաստանի, եւ արեւմտյան մի շարք պետությունների հետ ունեցած հարաբերությունների համատեքստում:Թուրքական պատմական ընկերության հայկական բաժնի ղեկավար դոկտ., պրոֆ. Քեմալ Չիչեքը մասնավորապես հայտարարել է, թե «հայերը քրիստոնյա լինելու պատճառով տարիներ շարունակ օգտագործվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ ԱՄՆ-ի կողմից»` միեւնույն ժամանակ նշելով, թե հայերը աշխարհում ծավալել են բավականին լուրջ լոբբիստական գործունեություն:Իսկ հեռուստահաղորդումների հեղինակ Գյուրբյուզ Էվրենը հայտարարել է, թե «հենց ռուսները, անգլիացիները, ֆրանսիացիները եւ ամերիկացիներն են իրենց շահերի համար միմյանց դեմ հանել հայերին եւ թուրքերին»:«Ի՞նչն է պատճառը, որ սպասում են մեր ներողություն խնդրելուն: 1895թ. հայերն ու թուրքերը ապրում էին եղբայրաբար: Իսկ երբ ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները եւ ամերիկացիները իրենց շահերի համար օգտագործեցին հայերին, երկու եղբայր հասարակությունները միմյանց դեմ դուրս եկան... Եվ ահա խնդիրը հենց այստեղից էլ սկսվեց: Իրականում անհրաժեշտ է, որ այդ պետությունները ներողություն խնդրեն»,- նշել է Էվրենը:
Monday, April 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment