Saturday, April 5, 2008

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅՈՎ

ՍՏՈԿՀՈԼՄ, 3 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իր բողոքի ձայնն է բարձրացրել տեղի հայ համայնքը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ստոկհոլմում Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդի հետ հանդիպումից հետո Թայիփ Էրդողանը գնացել է Շվեդիայի խորհրդարան հանդիպումները շարունակելու համար: Այդ ժամանակ խորհրդարանի շրջակայքում բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ հայեր եւ ասորիներ, որոնց կարճ ժամանակ անց միացել են նաեւ որոշ քրդեր: Նշվում է նաեւ, որ քրդերից մեկը նույնիսկ ձու եւ լոլիկ է նետել Էրդողանին ուղեկցող մեքենաներից մեկի վրա:

1 comment:

Anonymous said...

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,

Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում
են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարու-թյունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր :

ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...

Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատ-րաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»

Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:

Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ» :

Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ , աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:<