ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բրյուսելի հայկական առաքելական եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցին: Պատարագին մասնակցում էին Բելգիայի սենատի պատգամավոր, արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեն, Բելգիահայերի կոմիտեի նախագահ Միշել Մահմուրյանը, Բրուսելում ՀՀ դեսպան Վ.Չիտեչյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս.Մկրտչյանը:Ս.Մկրտչյանը, ինչպես նաեւ հայ համայքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը: Երթին միացան նաեւ բելգիացի այլ պաշտոնյաներ, հրեական եւ թութսիների համայնքներիի ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ հոգեւոր հայրերը կատարեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցին Մ.Մահմուրյանի եւ Ռոելան դյու Վիվիեի ելույթները: Վերջինս լիազորված էր հայտնել Բելգիայի սենատի նախագահ Արման դը Դեկերի զորակցությունը հիշյալ ոճրագործությունների զոհ դարձած ժողովուրդների ներկայացուցիչներին: Ելույթներին հետեւեց պսակ զետեղելու արարողությունը, որից հետո ներկաները ուղեւորվեցին դեպի Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն, որի առջեւ տեղի ունեցավ ցույց:Նույն օրը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք ներառված էին ապրիլի 23-25-ը Բրյուսելում մեկնարկած «Երկար ժամանակ / կարճ ժամանակ. Արեւմուտքն ու Արեւելքը խոսում են արդի աշխարհի մասին» խորագրով միջոցառումների շարքում: Այն կազմակերպվել էր «Պողոսյան» հիմնադրամի կողմից: Զեկուցողների թվում էին ֆրանսախոս համայնքի մշակույթի նախարարը, Լիբանանի մշակույթի նախարարը, ԱՄՆ նախկին գլխավոր քարտուղարի օգնականը, հայտնի գրողներ եւ պետական գործիչներ:Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ Լյուվենի համալսարանի ռեկտոր, հայագետ Բերնար Կուլին, որն ամփոփ կերպով ներկայացրեց հայ ժողովրդի անցած պատմական փուլերը, զավթիչների դեմ մղած պայքարը: Պարոն Կուլիի ելույթին հաջորդեց երիտասարդ ջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Հրաչյա Ավանեսյանի համերգը: Միջոցառումները սահմանափակվեցին Ռոբերտ Գեդիգյանի «Հայաստան կատարած ճանապարհորդություն» ֆիլմի ցուցադրմամբ: Երեկոյին ներկա էին բելգիացի պաշտոնյաներ, հասարակական հայտնի գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ, Հայաստանում Բելգիայի դեսպան Շարլ Գիլենը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Ս.Մկրտչյանը:
Monday, April 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment