Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում առաջին միջոցառումը գերմանահայ համայնքը կազմակերպել է ապրիլի 20-ին Պոտսդամ քաղաքում, որտեղ եւ գտնվում է հայ ժողովրդի բարեկամ, մեծն բարերար Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը: Ներկաներին ողջունել են ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը եւ «Լեփսիուսի տուն» միության փոխնախագահ` Հալեյի համալսարանի Աստվածաբանության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Հերման Գոլցը:Այնուհետեւ տեղի է ունեցել էկումենիկ արարողություն Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին` Գերմանիայում Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի եւ Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասերի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսական փոխանորդ Հանս Ուլրիխ Շուլցեի կողմից, ինչից հետո Պոտսդամի զբոսայգիներից մեկում կատարվել է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի հանդիսավոր բացումը:Ապրիլի 24-ին Բեռլինում «Ֆրանսիական տաճար» եկեղեցում կայացել է սգո երեկո, որտեղ ներկաներին ողջունել են ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ տիկին Սյուզաննե Քաստները, պրոֆ. Անդրեաս Նախաման եւ ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը:Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի «Սուրբ Պաուլսի» եկեղեցում տեղի է ունեցել Գերմանիայի Հայոց առաջնորդության եւ Գերմանահայ կենտրոնական խորհրդի միացյալ միջոցառումը: Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաեւ Գերմանիայի Քեհլ, Շտուտգարթ, Նյուրնբերգ եւ Քյոլն քաղաքներում:
Monday, April 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment