Wednesday, April 30, 2008

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԿԱՆԱԴԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

ՕՏՏԱՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանությունում եւ դրան հարող տարածքում տեղի է ունեցել Եղեռնի զոհերի ոգեկոչման հատուկ աարարողություն, որը դեսպանության կողմից անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու երկու թեմերի ներկայացուցիչները, Կանադայում Հայ Կաթոլիկ եւ Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատներ Օտտավայից, Մոնրեալից եւ Տորոնտոյից: Հյուրերի թվում է եղել Հայ դատի ամերիկյան գրասենյակի տնօրեն Կեն Խաչիկյանը:

Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են զետեղվել դեսպանության տարածքում գտնվող «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ: ելույթներով հանդես են եկել Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը եւ Խաժակ արք. Հակոբյանը:

Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:

No comments: