Monday, April 28, 2008

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԱՆԱՐԳԱՆՔԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՓԱՍՏԵՐԸ

Թուրքիայի արտգործնախարարությունը խիստ քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում կազմակերպված հիշատակի միջոցառումների ընթացքում թուրքական դրոշը այրելու եւ ոտնատակ տալու փաստերը, հաղորդում է «Անկարա» գործակալությունը:Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ թուրքական դրոշը անարգանքի ենթարկելու փաստերի հետ կապված լուրերը թուրք հասարակությունում առաջ են բերել մեծ մտահոգություն եւ դժգոհություն. «Մենք խիստ քննադատում ենք նման գործողությունները»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությամ մեջ:Թեմային անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` հայտարարելով, թե հայերի կողմից թուրքական դրոշը անարգելու փաստը «այդ երկրի ամոթն է».«Սա ամոթ է բոլոր նրանց համար, ովքեր դա արել են: Ամոթ է այդ երկրի համար: Եվ այն դեպքում, երբ մենք այդ երկրին հրավիրել ենք Սեւծովյան տնտեսական համագործակցության կամակերպություն, նրանց հաջողություններ մաղթել ընտրություններից հետո: Սակայն, եթե մի երկրի դրոշը հրապարակավ ոտնատակ են տալիս, դա միայն այդ պետության ամոթն է: Ողջ միջազգային հանրությունն է հետեւում դրան»,- հայտարարել է Գյուլը` ավելացնելով, որ թուրք ժողովուրդը միշտ հարգանքով է վերաբերվել նույնիսկ իրենց հետ տարիներ շարունակ պատերազմած ժողովուրդների դրոշներին:

No comments: