ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իր պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կրկին օգտագործեց խուսափողական եւ մեղմացնող բառեր` 1915-1923 թթ. հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության բարոյական, պատմական եւ արդի իրավական ամբողջ իմաստը թաքցնելու նպատակով, հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Այսպիսով, ինչպես նշել է Հանձնախմբի գօրծադիր տնօրեն Արամ Համբարյանը, նախագահ Բուշը ավարտեց Հայոց ցեղասպանության պատշաճ կերպով ճանաչման վերաբերյալ իր իսկ նախընտրական խոստման ութամյա դրժման ժամանակաշրջանը:«Նախագահը ոչ միայն չկատարեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր խոստումը, այլ նաեւ գործադրեց Սպիտակ տան ամբողջ ուժը, որպեսզի խոչընդոտի Կոնգրեսին ձեռնարկել այն քայլը, որը ինքը խոստացել էր կատարել նախագահության թեկնածու լինելու օրոք: Նա ոչ միայն պաշտոնից ազատեց ԱՄՆ դեսպանին, որը համարձակություն ունեցավ կատարել իր նախագահի չկատարած խոստումը` ճշմարիտ խոսելով այդ հանցագործության մասին, այլ նաեւ ցեղասպանությունը ժխտող մի անձի առաջադրեց նրա պաշտոնում: Նա ոչ միայն համբերատար հակահակական քաղաքականություն վարեց պաշտոնավարման իր երկու ժամկետներում, այլ նաեւ չնայած օտարերկրյա պաշտոնյաների հետ բազմաթիվ հանդիպումներում հայկական հարցերի վերաբերյալ իր զրույցներին, երբեք չքննարկեց այդ հարցերը Ամերիկայի հայկական համայնքի ղեկավարության հետ»,- ասել է Ա.Համբարյանը:
Monday, April 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment