Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարությանը մայիսի 2-ին Լոս Անջելեսի The Wilshire Ebell թատրոնում «Արցախի 20-րդ տարեդարձը» խորագրով միջոցառման անցկացման առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:
Ըստ նրա, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությանը եւս փոխանցվել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը տվյալ միջոցառման անցկացման առնչությամբ:
Ադրբեջանի Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսությունը բողոքի նամակ է հղել նաեւ The Wilshire Ebell քաղաքային թատրոնի գլխավոր մենեջեր Ֆիլիպ Միլլերին:
Tuesday, May 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment