«ԼՐԱԳԻՐ», 30.05.08: Երեկ Freedom House կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում նշվում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներում եւ արեւելյան երկրներում ընդհանուր առմամբ մամուլի ազատության վիճակը վատացել է: Բալթյան երկրները եւ այս տարածաշրջանի եւս տաս երկիր ընդգրկվել են մամուլի առումով ազատ երկրների ցուցակում, իսկ մյուսները ոչ ազատ երկրների ցուցակում, որոնց ցանկում են հայտնվել նաեւ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Զեկույցի հեղինակները անկում են արձանագրել այս երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում:
Մամուլի ազատության առումով Հայաստանի ռեյտինգը 64-ից իջել է 66: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ իշխանության ճնշումը լրատվամիջոցների վրա ուժեղացել է, լրագրողները քրեական հետապնդման են ենթարկվել, ուժեղ ֆինանսական ճնշման է գործադրվել անկախ Գալա ՀԸ վրա:
Վրաստանի ռեյտինգը 57 միավորից իջել է 60, որտեղ ինչպես նշում են զեկույցի հեղինակները, լրատվական դաշտը բեւեռացված է, փակվել է ընդդիմադիր Իմեդի ՀԸ, եւ արտակարգ դրության շրջանում բոլոր հեռարձակվող լրատվամիջոցների հեռարձակումը դադարեցվել է:
Ադրբեջանի ռեյտինգը 75-ից իջել է 77, որտեղ ռուսալեզու թերթեր են փակվել, եւ 8 լրագրող ազատազրկման են դատապարտվել, նշված է զեկույցում:

No comments:
Post a Comment