Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ՝ 4 հայաստանցիներ մոլորվել եւ հայտնվել են Նախիջեւանում: Ըստ նախարարության այսօրվա հաղորդագրության՝ Նորադուզի բնակիչներ Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանը, Աղասի Ենոքյանը եւ գավառցի Վանիկ Զմբոյանը «գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան՝ իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության, այնուհետեւ վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ, հավանաբար, անցել Նախիջեւանի կողմ»:
Նախարարության տվյալներով՝ հայաստանցիները գտնվում են Ադրբեջանի անվտանգության մարմինների մոտ, նրանց առողջական վիճակը նորմալ է: Հայկական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային գրասենյակ՝ Բաքվի համապատասխան գրասենյակի հետ հայաստանցիների վերադարձը կազմակերպելու նպատակով:
Tuesday, May 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment